Թառափային ձկներ
Ապրանքային աճեցման համար հիմնականում օգտագործվում է Սիբիրյան
թառափ` Լենայի պոպուլյացիան: Բելուգայի ձկնկիթի որոշակի քանակ
ներմուծվել է հետագայում սև խավիարի ստացման համար:
Թառափի ձկնկիթը ներմուծվում է Ռուսաստանից` զարգացման վերջին փուլում և նախաինկուբացվում է
թառափի տնտեսության ինկուբացիոն արտադրամասում: Ձվից դուրս եկած թրթուրները աճեցվում են կենդանի,
հետո մեկնարկային կերի վրա:
Հասնելով 1,5-2 գր. քաշին` թառափի մանրաձկնիկները աճեցվում են տնկանյութի աճեցման արտադրամասում:
Այստեղից տնկանյութը (50-60գր.) տեղափոխվում է լողավազաններ` ապրանքային աճեցման համար:
Իրացվող ձկան հիմնական քաշաճը հասնում է 2-3 կգ.: Արտադրական ցիկլը տևում է 10-18 ամիս:
Ներկայումս տնտեսությունում ձևավորվում է սեփական մայրական գլխաքանակ:
Եռամյա ձկան քաշը արդեն հասնում է 10-12 կգ.: