Home
РУС |  ՀԱՅ |  ENG
 
 

Տեսանյութեր

ՀՀ, Արարատի մարզ,
գ. Սայաթ-Նովա

Հեռ.: (374 10) 25 58 48
Ֆաքս: (374 10) 39 99 20
Բջջ.: (374 91) 43 88 19

Էլ-փոստ: info@unifish.am






«Յունիֆիշ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2007թ. և իր սկիզբը առնում է «Միավար» ՍՊԸ-ից:

Դեռևս 2002թ. Սևանա լճի ավազանում` Գանձակ գյուղի մոտ, կառուցվեց ձկնաբուծական գործարան` Սևանի իշխանի 2 ենթատեսակների` գեղարքունիքի և ամառային իշխանի, ծիածանափայլ իշխանի ապրանքային աճեցման նպատակով:

Օգտագործվող արտեզյան աղբյուրի ջերմաստիճանի ռեժիմը թույլ էր տալիս բարեհաջող ինկուբացնել ձկնկիթը և տնկանյութ աճեցնել հետագա ապրանքային աճեցման, ուրիշ տնտեսություններին վաճառելու և պետական ծրագրի շրջանակներում Սևանա լիճ բաց թողնելու նպատակով:

2007թ. «Միավար»-ի անվան տակ մեր արտադրանքով մասնակցել ենք "Seafood Russia-2007" միջազգային ցուցահանդեսին: 2006թ. գարնանից միաժամանակ սկսել ենք 2 տեսակի ձկների` իշխանի և թառափի, ձկնաբուծարանների շինարարությունը:

2006թ. մասնակցել ենք Իտալիայում անցկացվող միջազգային կոնֆերանսին‎‎ և էկոլոգիապես մաքուր արտադրանքի ցուցահանդեսին: «Միավար» ՍՊԸ-ն գրանցված է էկոլոգիապես մաքուր մթերքների համաշխարհային արտադրողների միջազգային կատալոգում:

2006-2008թթ. աշխատել ենք Սևանի տեղային տեսակի` գեղարքունիքի և ամառային իշխանի վերականգման և քանակի պահպանման պետական ծրագրի շրջանակներում:


2009 թ. իշխանի արտադրությունը գերազանցել է 230 տ:

Արտադրական տարածքների ընդլայնումը և ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտան արդեն 2010 թ. թողարկվող ապրանքային ձկան քանակը ավելացնել մինչև 350-400 տ: Տարբեր տեսակի իշխանի իրացվող տնկանյութի քանակը, ներառյալ` Սևանի իշխանի տնկանյութի պետական պատվերը, կկազմի 1.2 մլն. հատ:

2010 թ. թառափի ապրանքային ձկան արտադրանքը կկազմի 500-600տ: Արտադրական կարողությունների ընդլայնումը և նորագույն տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտան 2011-2012 թ. ավելացնել թողարկվող արտադրանքի քանակը մինչև 1200-1500 տ:

Սեպտեմբերի սկզբին շահագործման հանձնվեց առաջատար ճապոնական արտադրողի, Դայկին ընկերության, շոկային սառեցման ժամանակից գործարանը: Տվյալ արտադրությունը հնարավորություն է տալիս վերջնական սպառողին հասցնել ամենաբարձր որակի արտադրանք: