Տեսանյութեր
 
ՀՀ, Արարատի մարզ,
գ. Սայաթ-Նովա
Հեռ.: (374 10) 25 58 48
Ֆաքս: (374 10) 39 99 20
Բջջ.: (374 91) 43 88 19
Էլ-փոստ: info@unifish.am |
Իշխանի տնտեսություն
«Յունիֆիշ» ՍՊԸ-ի իշխանազգիների արտադրման տնտեսության սկիզբը դրվել է 2006 թ.: Նույն տարվա ընթացքում աճեցվել և յուրացվել է ավելի քան 26 տ տարբեր տեսակի իշխանազգի ձկներ: Ներկայումս ավազանների ջրային մակերեսը գերազանցում է 28 000 մ.քառ և տարեցտարի ընդլայնվում է:
Տնտեսությունում աճեցվում է ծիածանափայլ և ոսկեգույն իշխան, կարմրախայտ և Սևանի իշխանի 2 ենթատեսակ` գեղարքունի և ամառային իշխան:
Տնտեսությունը մի ամբողջական համակարգ է: Ճտահանման արտադրամասի կարողությունը կազմում է ավելի քան 2,5 մլն. ձկնկիթ: Մանրաձկների աճեցման համար նախատեսված ավազանների մակերեսը կազմում է 1200 մ.քառ` զանազան տեսակի իշխանի` մինչև 1,8 մլն. տնկանյութի տարեկան կարողությամբ: Կան նաև տարածքներ` նախատեսված ապրանքային ձկան և տարբեր տեսակի իշխանի մայրական և կազմալրման գլխաքանակի արտադրման համար: Ձուկն իրացվում է տնտեսության 2 առևտրային բլոկերից:
Ջրամատակարարումն ինքնահոս է և իրականացվում է 6, իսկ ապագայում` 14 արտեզյան ջրհորներից: Ջրի ջերմաստիճանը տարբեր աղբյուրներում տատանվում է 13,5-ից 15,2°C: Ջրի որակը մոտ է խմելու ջրի որակին: Աճեցման համար օգտագործվում է ֆրանսիական սերտիֆիկացված կոմբիկեր` առանց աճի խթանիչների և գենետիկորեն փոխակերպված հավելումների:
Իշխանի աճեցման համար նախատեսված օպտիմալ ջերմաստիճանի որակյալ ջուրը, հավասարեցված հաշվեկշռով կոմբիկերը և ճիշտ ընտրված վիտամինացված հանքային բաղադրությունը թույլ են տալիս 12 ամսից պակաս ժամանակահատվածում աճեցնել իշխան` 0,5-1,5 կգ հաշվեկշռով:
2009 թ.-ին իշխանի արտադրությունը գերազանցել է 230 տ:
Արտադրական տարածքների ընդլայնումը և ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտան արդեն 2010 թ. թողարկվող ապրանքային ձկան քանակը ավելացնել մինչև 350-400 տ: Տարբեր տեսակի իշխանի իրացվող տնկանյութի քանակը, ներառյալ` Սևանի իշխանի տնկանյութի պետական պատվերը, կկազմի 1.2 մլն. հատ:
Ապրանքային ձուկը շուկայի ներսում իրացվում է գլխավորապես կենդանի վիճակում: Հանրապետության ամբողջ տարածքով փոխադրումն իրականացվում է սեփական մասնագիտացված մեքենաներով:
|
|