Աճեցման համար օգտագործվում է ֆրանսիական «Le Gouessant
» սերտիֆիկացված կոմբիկեր թառափազգի և ծածանազգի ձկների համար` առանց աճի խթանիչների, տաքարյուն կենդանիներից ստացված արտադրանքի և գենետիկորեն փոխակերպված բաղադրամասերի հավելման:
Թառափազգի ձկների աճեցման համար նախատեսված օպտիմալ ջերմաստիճանի մանրէազերծ ջուրը, որակյալ կոմբիկերը և աճեցման բիոտեխնիկայի նորմերի պահպանումը թույլ են տալիս խուսափել դեղորայքի կիրառումից և 12-14 ամսվա ընթացքում ստանալ ապրանքային հաշվեկշռի ձուկ` համային բարձր հատկանիշներով:
2008 թ.-ից սկսած տնտեսությունում նախնական պատվերներով իրացվում է զանազան տեսակի թառափազգի և կոյ ձկների տնկանյութ` 10-100 գ հաշվեկշռով: Ճտահանման և մանրաձկների աճեցման արտադրամասերի կարողությունները թույլ են տալիս տարեկան աճեցնել թառափազգիների ավելի քան 350 հազ. տնկանյութ:
Ակնկալվում է, որ 2010 թ. ապրանքային ձկան արտադրանքը կկազմի 500-600տ: Արտադրական կարողությունների ընդլայնումը և նորագույն տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտան 2011-2012 թ. ավելացնել թողարկվող արտադրանքի քանակը մինչև 1200-1500տ:
Ապրանքային ձուկը իրացվում է կենդանի վիճակում, հանրապետության սահմաններում սեփական տրանսպորտային միջոցներով սպառողին առաքելու միջոցով: 2008 թ.-ից սկսած նկատվում է արտահանման համար նախատեսված ծավալի ավելացման միտում գլխավորապես դեպի Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա և Վրաստան:
Ապագայում ձկան մշակման համար նախատեսված արտադրամասի կառուցման ավարտի հետ մեկտեղ նախատեսվում է ընդլայնել արտահանումը դեպի Եվրոպական երկրներ: Աշխատանքներ են կատարվում թողարկվող արտադրանքը եվրոպական չափանիշների համաձայն սերտիֆիկացնելու ուղղությամբ: